Soulpost.ru-ն գրում է, որ չնայած Երկվորյակներին սիրելը բավական բարդ է, նրանք լավագույն մարդկանցից են։ Նրանք «թաքցնում են» երկու տարբեր անձանց՝ հետաքրքրասեր են և սոցիալական, սրամիտ և ստեղծագործ, բայց զգացմունքային առումով՝ անհասանելի և դժվար նվաճելի։ 12 դաժան ճշմարտություն Երկվորյակների հանդեպ սիրո մասին։
Ինքնաբուխ են
Հոգնել եք ուտել նույն ռեստորաններում և նոր բա՞ն եք ուզում։ Երկվորյակը համաձայն է ձեզ հետ։ Երբեք չեք ձանձրանա Երկվորյակների հետ։
Սոցիալական են
Երկվորյակն այսօր կարող է ցանկանալ լինել քաղաքի բոլոր բարերում ու դիսկոտեկներում, վաղը՝ պառկել բազմոցին և սերիալ նայել։
Սիրում են սիրախաղ
Երկվորյակները հավատարիմ, նվիրված մարդիկ են, բայց սիրում են «աչք գցել» հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Քանի որ սիրում են գովասանք և ուշադրության կենտրոնում լինել, պաշտում են հաճոյախոսություններ ստանալ, իրենց սեքսուալ և ցանկալի զգալ, միայն նրա համար, որ վերադառնան տուն ու լինել նրա կողքին։
Շատախոս են
Երկվորյակները շատ հարցեր են տալիս, և առաջին հանդիպումները կարող են հարցազրույցի նմանվել։ Բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն և հմտորեն բանավիճում են։ Զուգընկերները ևս պետք է ուժեղ լինեն և հասկանան, որ բանավեճն ընդամենը բանավեճ է։ Նրանք չեք ցանկանում փաստարկել, պարզապես սիրում են խոսել։
Ձեզ տոնուսի մեջ կպահեն
Սիրո՞ւմ եք սարկազմ։ Երկվորյակներն արագ միտք ունեն և սուր լեզու, և ամեն վայրկյան կատակներ են անում։
Ստեղծագործ են
Երկվորյակները ստեղծագործական մտածողություն ունեն, սիրում են նվերներ, հետաքրքիր իրեր ստեղծել։ Սիրում են իդեալական անակնկալներ ծրագրել, քանի որ դա նրանց օգնում է իրականություն դարձնել իրենց երազանքները։
Անկանխատեսելի են
Երկվորյակները վերջին պահին հաճախ են փոխում ծրագրերը։
Շատ են վերլուծում
Երկվորյակները վերլուծության սիրահար են, գիտակցում են ամեն ինչ։ Չնայած սա ինքնավստահության իդեալական բաղադրատոմս է թվում, իրականում բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս։
Սիրում են բարձր նպատակների հասնել
Երկվորյակներն ավելի լավ են մոտիվացված, քան ցանկացած այլ անձ։ Սիրում են հասնել տարբեր նպատակների, շատ են տխրում, երբ չեն հասնում նրան, ինչի ձգտում էին։ Ցանկանում են հանդիպել ամբիցիոզ մեկին, հակառակ դեպքում կձանձրանան և կհասկանան, որ իրենք են ղեկավարում՝ չնայած ոչ միշտ են դա ցանկանում։
Մի փոքր խելագար են
Երկվորյակները միմյանց հետ մշտապես պայքարող երկու անհատների համադրություն են։ Նրանք կարող են թեթևամիտ և խելագար թվալ։ Բայց հարկավոր չէ անհանգստանալ. նրանք սիրում են ձեզ։ Երկվորյակները հանգստանում են ցանկացած փաստարկից, որ մտածում են իրենց համար 5 րոպե անց։
Հետաքրքրասեր են
Երկվորյակներն ինտելեկտուալ են, սիրում են տարաբնույթ տեղեկատվություն, այդ պատճառով էլ կարող են խոսել ցանկացած բանի մասին։ Կարողանում են գտնել նոր բաներ և հետազոտել դրանք։ Եթե գաղտնիքներ ունեք, Երկվորյակները գիտեն դրանց մասին։
Մտնում են կոնֆլիկտների մեջ
Երկվորյակների բնավորությանը հատուկ է երկակիությունը, ինչը ներքին կոնֆլիկտ է առաջացնում նրանց զգացմունքների և ինտելեկտի միջև։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը