Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է ԲԱՏԷ-ի հետ ոչ-ոքին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:
«Ինձ թվում էր, որ ԲԱՏԷ-ն դաշտում մեզնից լավ տեսք պետք է ունենար: Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ մենք նոր ենք վերադարձել արձակուրդից, մեկ հավաք ենք անցկացրել: Թիմերը ֆիզիկապես հավասար հնարավորություններ ունեին:
Բելառուսի չեմպիոնի հետ խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք. սկզբից պաշտպանությունից, սակայն հետո բաց թողեցինք: Երկրորդ կեսում կարողացանք բեկել խաղի ելքը: Ընդմիջմանը խնդրեցի թիմին ավելի ակտիվ գործել: Հասկանալի էր, որ պետք է գոլ խփենք և մեզ հաջողվեց:
Ֆուտբոլիստներս շատ կրթված մարդիկ են: Նրանք շատ բան գիտեն: Նրանք խոսում են ձեր լեզվով՝ ռուսերեն, նաև անգլերեն: Կասկածում եմ, որ բելառուսցի ֆուտբոլիստները հայերեն գիտեն: Այդ առումով առավելություն ունենք»,- Խաշմանյանի խոսքը մեջբերում է pressball.by-ը: