Թրամփը խուսափելով ներքին խնդիրներից, ժամանել է Փարիզ, որ հանդիպի Մակրոնին. Reuters (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թրամփը խուսափելով ներքին խնդիրներից, ժամանել է Փարիզ, որ հանդիպի Մակրոնին. Reuters

Ինչպես հաղորդում է գործակալությունը. տանը, գտնվելով բազում քննադատությունների թիրախում, նախագահ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, տիկնոջ հետ երեկ ժամանել է Փարիզ, որպեսզի համագործակցության նոր եզրեր գտնի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վաղը Թրամփը պետք է մասնակցի Բաստիլի գրավմանը նվիրված տոնակատարություններին: Նա իր խոսքում հիշեցրել է, որ ուղիղ 100 տարի առաջ ԱՄՆ ևս միացել է Առաջին աշխարհամարտին:

Ինչպես հաղորդում է Elysee ներկայացուցիչը, Մակրոնը չի ցանկանում, որ աշխարհաքաղաքական և կլիմայական խնդիրների պատճառով Թրամփը մեկուսացած իրեն զգա, և որ Ֆրանսիայի նախագահը չի խուսափում սուր հարցադրումներից, լուծումներից:

Նշենք նաև, որ փարիզյան այցի ընթացքում Թրամփը կնոջ հետ կանգ կառնի 17-րդ դարի Hotel des Invalides հյուրանոցում: Նախատեսված է, որ այցի առաջին օրը նախագահները կանանց հետ կընթրեն Էյֆելյան աշտարակի 2-րդ հարկի ռեստորանում:

reuters.com