
Սևան քաղաքում մեկնարկում է «Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցաշարի մասնակիցներն են Բասսեմ Ամինը (Եգիպտոս), Դանիիլ Դուբովը (Ռուսաստան), Իգոր Կովալենկոն (Լատվիա), Մարտին Կրավցիվը (Ուկրաինա), Դարիուշ Շվերցը (Լեհաստան), Թամիր Նաբատին (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը (Հայաստան):
Խաղերը կընթանան մինչև հուլիսի 22-ը Սևանի «Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում: