«Վիտամին ակումբի» հումորիստ Տիգրան Գևորգյանը օրերս է վերադարձել Երևան։ Tert.am Life–ի հետ զրույցում նա հայտնեց, որ խնջույքի մասնակցելու համար է վերադարձել։
«Մեկ տարի է, ինչ Երևանում չէի եղել։ Գրեթե ամեն տարի աշխատում եմ կարճ ժամանակով վերադառնալ։ Օդանավակայանում ինձ դիմավորեցին ընկերներս։ Բոլորն էլ տեղյակ էին այցիս մասին։ Ճիշտ է, կարող էի անակնկալ մատուցել ծնողներիս, բայց նման բաներ չեմ սիրում։ Նրանց բոլորին էլ շատ էի կարոտել։ Այս օրերին հասցրել եմ շրջագայել ու հանդիպել բոլոր ընկերներիս»,– ասաց Տիգրանը։
Վերջինս նշեց, որ իր կինն ու երեխան հուլիսի 14–ին են վերադառնալու։ «Ընտանիքիս հետ այստեղ կմնան մինչև ամսի 22–ը։ Այս ընթացքում այստեղ կհանգստանանք, կմասնակցենք խնջույքին և նորից կմեկնենք։ Ինչ–որ գործեր չենք նախաձեռնի։ Իհարկե, շատ կցանկանամ, բայց դեռ հնարավոր չէ»,– հաելեց նա։
Նշենք, որ հումորիսը իր կնոջ և երեխայի հետ բնակվում է Ռուսաստանում։