Նոբելյան մրցանակի դափնեկիր բժիշկ Օտտո Վարբուրգն իր ամբողջ կյանքը նվիրել է քաղցկեղի պատճառների ուսումնասիրությանը:
Բժիշկը 20-րդ դարի առաջատար բժիշկներից էր: Նա հայտնաբերել է, որ քաղցկեղի հիմնական պատճառն օրգանիզմում թթվայնության փոփոխությունն է: Սա նշանակում է, որ օրգանիզմում թթվային միջավայրի մակարդակը, հատկապես՝ pH-ի մակարդակը, նորմայից ցածր է:
Անցկացված հետազոտությունների արդյունքում՝ Վարբուրգը հանգել է այն եզրակացության, որ pH-ի մակարդակի նվազման դեպքում ի հայտ է գալիս կաթնաթթու, և բարձրանում է CO2-ի կոնցենտրացիան, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղային բջիջների ակտիվացմանն ու զարգացմանը:
Վարբուրգը համոզված էր, որ որքան բարձր է օրգանիզմում pH մակարդակը, այնքան բարձր կլինի թթվածնի մոլեկուլների կոնցենտրացիան, և՝ հակառակը:
1931 թվականին Վարբուրգը Նոբելյան մրցանակ ստացավ այսչափ կարևոր բացահայտման համար: Նա կարևոր հայտարարություն արեց՝ «Քաղցկեղային հյուսվածքները թթվային են, մինչդեռ առողջները՝ ալկալիական: Ջուրը տարրալուծվում է իոնների՝ H+ և OH-, ընդ որում, H+ը ցույց է տալիս թթվային ազդեցությունը, պակասը՝ OH-, իր հերթին՝ համապատասխանում է ալկալիական ազդեցությանը:
Բժիշկ Վարբուրգը բացատրում է, որ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը թթվածնի բացակայությունն է, որն էլ օրգանիզմում թթվային միջավայր է ստեղծում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը