Արսենալը հաղթեց Սիդնեյին. Լակազետն առաջին իսկ խաղում գոլ խփեց (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արսենալը հաղթեց Սիդնեյին. Լակազետն առաջին իսկ խաղում գոլ խփեց

«Արսենալի» նորեկ Ալեքսանդր Լակազետը գոլի հեղինակ դարձավ լոնդոնյան ակումբի կազմում իր առաջին իսկ խաղում:

Արսեն Վենգերի սաներն Ավստրալիայում ընկերական խաղ անցկացրին «Սիդնեյի» հետ և 2:0 հավով հաղթանակ տարան:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 4-դր րոպեին բացեց պաշտպան և թիմի ավագ Պեր Մերտեզակերը, որը մրցաշրջանից հետո կավարտի կարիերան, իսկ 83-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը: Ֆրանսիացին, նշենք, խաղադաշտ էր դուրս եկել 68-րդ րոպեին` փոխարինելով Դենիել Ուելբեքին:

Հիշեցնենք` Ալեքսանդր Լակազետը «Արսենալ» է տեղափոխվել «Լիոնից»` երկարաժամկետ պայմանագիր կնքելով:

armsport.am