Marketum.ru-ն գրում է, որ պատահականորեն ընտրված քարը շատ բան կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Եթե ցանկանում եք նոր բացահայտումներ անել բնավորության մասին, ընտրեք քարն ու իմացեք՝ ինչ է վկայում այդ ընտրությունը բնավորության մասին։
- Սուտակ։ Մարդիկ, ովքեր նախընտրում են այս քարը, իշխանություն ունեն, ուժեղ բնավորություն և կամք։ Շատ ակտիվ են, ինքնավստահ, սովոր են համառորեն գնալ սեփական նպատակներն իրականացնելու ճանապարհով։ Սիրում են գեղեցիկ, շքեղ իրեր։ Բարձր են գնահատում սերը, հանուն դրա պատրաստ են խելահեղ քայլերի։
- Զմրուխտ։ Այս քարը դուր է գալիս համարձակ և խորաթափանց մարդկանց։ Նրանք սուր միտք ունեն և ստեղծագործական պոտենցիալ։ Շրջապատը նրանց գնահատում է իմաստուն լինելու, առողջ և սառը դատելու կարողության համար։ Նախքան որևէ բան անելը սովոր են ամեն ինչ մանրամասն մտածել, կշռադատել։ Ընդհանուր առմամբ հաջողակ մարդիկ են, ովքեր կարողանում են գնահատել կյանքի յուրաքանչյուր րոպեն։
- Շափյուղա։ Շափյուղա ամենաշատը սիրում են ազնիվ մարդիկ։ Նրանք չափազսնց գրավիչ են հակառակ սեռի համար և շատ վճռական են։ Նրանց շրջանում կարելի է գտնել հավատարիմ ընկերների և չմտածել, որ նրանք կարող են դավաճանել։ Անշահախնդիր են, բայց ուշադրություն են պահանջում սեփական անձի նկատմամբ։
- Ամետիստ։ Այս քարի սիրահարներն իմաստուն ու հանգիստ մարդիկ են։ Կարողանում են այդ հանգստությունը փոխանցել շրջապատին։ Երբեմն նրանց զսպվածությունը կարող է հասնել անտարբերության, համենայն դեպս՝ արտաքինից։ Սիրում են միայնություն ու հանգստություն, ինչպես նաև ճանապարհորդել։
- Մարգարիտ։ Մարգարիտ նախընտրող մարդիկ սովորաբար բաց են և բարի։ Այս քարն ընտրում են նրանք, ովքեր ուժեղ են, պայծառ և դիմացկուն։
- Ծովակն՝ ակվամարին։ Այս քարի սիրահարները անկեղծ են, խորը զգացմունքներ ունեցող։ Կարողանում են լսել, աջակցել և խորհուրդ տալ։ Միևնույն ժամանակ՝ լի են էներգիայով և նոր տպավորությունների կարիք ունեն։ Ձանձրույթը նրանց խանգարում է ապրել։
- Ադամանդ։ Այս քարը սիրում են ուժեղ, վճռական և հպարտ մարդիկ։ Սովոր են ամեն ինչում զգալ սեփական գերազանցությունը։ Բայց հոգու խորքում նրանք շատ բարի և ազնիվ մարդիկ են, ում հոգին դժվար է հասկանալ արտաքին փայլի հետևանքով։ Հակված են բիզնեսի, ինչպես նաև զգում են շահութաբեր նախաձեռնությունները։ Նրանք ծիծաղում են վտանգի աչքերին և ընտրում արկածները։
- Մալաքիտ։ Այս քարն ընտրում են զգացմունքային առումով հասուն մարդիկ։ Նրանք իմաստուն են, սրամիտ։ Նրանց գլխավոր հատկություններից մեկը մարդկանց ձգելն է։ Հեշտությամբ են ներում վիրավորանքը, բայց կարող են նաև ստել։
- Նռնաքար։ Այս քարի սիրահարներն առանձնանում են դիմացկունությամբ, հնարամտությամբ, խորաթափանցությամբ։ Սիրային հարաբերություններում կրքոտ են և զգացմունքային։ Ուժեղ կամք ունեն, մեծ սիրտ և հավատ լավագույնին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը