Լեռնային Ղարաբաղի Մխիթարաշեն գյուղից 15-ամյա Միքայել Առուստամյանն արդեն 2 տարի է, ինչ հաճախում է Ստեփանակերտի Թումո ստեղծարարար տեխնոլոգիաների կենտրոնը:
2015-ին աշնանը, լսելով Թումոյի բացման մասին, նա առաջիններից էր, ով չսպասելով նույնիկ “TumoBus’’ ծրագրին (այսօր TUMO-ն արդեն շրջաններից հաճախող ուսանողներին ապահովում է անվճար տրանսպորտով), սեփական միջոցներով սկսեց հաճախել կենտրոն։
«Թումո եկել եմ առաջին հերթին ռոբոտաշինություն սովորելու համար։ Հետո ծրագրավորմանը ծանոթանալով ավելի խորացա այդ ոլորտում` մասնավորապես մոբայլ ծրագրավորման մեջ»,-ասում է Միքայելը, ով իր թիմակից երկու ընկերների հետ պատրաստել է նոր հայկական Save The Bomb մոբայլ խաղը: Այն հասանելի է GooglePlay online-ում:
Ամբողջությամբ՝ chai-khana.org