
Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (ԽՄԲ` լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ),- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մասնակիցները կմրցեն 21 մարզաձևերում, այդ թվում հինգ թիմային: Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ և երկու ձյուդոիստ:
Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: