
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է «Բետիսի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»:
«Դանի Սեբալյոսն ունի ամեն ինչ «Ռեալում» խաղալու համար: Նա բողոքելու առիթ չունի»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 30 խաղում Սեբալյոսը խփել է երկու գնդակ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: