«Հեռուստադիտողն ինձ նոր կերպարով է տեսնելու». Յուլիա Ֆինկը` «Դեպի երազանք» հեռուստանովելում իր կերպարի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հեռուստադիտողն ինձ նոր կերպարով է տեսնելու». Յուլիա Ֆինկը` «Դեպի երազանք» հեռուստանովելում իր կերպարի մասին. life.tert.am

Դերասանուհի Յուլիա Ֆինկը «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելում մարմնավորում է Նելլի կերպարը։ Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսի մայրն է։ Tert.am Life–ի հետ զրույցում Յուլիան բացահայտել է իր նոր բեմական կերպարը։

«Նելլին սառը, դաժան կերպար է։ Նա ունի ներքին խնդիրներ, որն էլ իրեն այդպիսին է դարձրել։ Իր բացասական արարքները ինչ–որ տեղ ես արդարացնում եմ, քանի որ ոչ մի մայր էլ չի ցանկանա իր որդուն տեսնել խաբված։ Նա ամեն գնով պայքարում է դրա համար։ Չնայած նրա, որ Նելլին բացասական կերպար է, կրթված ու շատ դաստիարակված է մեծացրել իր երեխաներին»,– ասաց Յուլիան։

Դերասանուհին նշեց, որ այս դերն իր համար նորություն էր։ «Ես շատ դերեր եմ մարմնավորել, բայց այս կերպարն մյուսներից տարբերվում է։ Հեռուստադիտողն ինձ նոր կերպարով է տեսնելու։ Այդքան էլ հեշտ չէր խաղալ բացասական կերպար»,– հավելեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր