Fithacker.ru-ն ներկայացրել է 3 վտանգավոր սխալ, որոնք ուտելու ընթացքում թույլ են տալիս մեզանից շատերը։
Մեծ քանակով ջրի օգտագործում ուտելու ընթացքում
Իհարկե, ջուրն անփոխարինելի է օրգանիզմի համար։ Սակայն ուտելու ընթացքում թույլատրվում է խմել միայն մի քանի կում ջուր՝ մթերքին օգնելու համար շարժվել նյութափոխանակության համակարգում։ Չի թույլատրվում մեծ քանակով ջուր խմել սնվելու ընթացքում։ Արդյունքում՝ կարող են տհաճ զգացողություն, ուռածություն առաջանալ։
Մեծ քանակով օսլայի և սպիտակուցի համադրություն
Սթեյք և կարտոֆիլ։ Բուրգեր և կարտոֆիլ… Սրանք տարածված համադրություններ են, որոնց օգտագործման արդյունքում՝ քնելու ցանկություն է առաջանում։ Մեծ քանակով օսլա (հաց, մակարոն, բրինձ, կարտոֆիլ) և սպիտակուց (ձուկ, հավ, տավար, ձու) օգտագործելու արդյունքում՝ կարող են առաջանալ որովայնի գրգռվածություն և թթվային ռեֆլյուկս։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ սպիտակուցներն ավելի դանդաղ են մշակման ենթարկվում, քան օսլան։
Սառը ջուր՝ սննդի հետ
Այո, խոսքը կրկին ջրի մասին է։ Սառը ջուրը սեղմում է արյունատար անոթները, այդ պատճառով էլ խոչընդոտում է սնունդը վերամշակելու և սննդարար նյութերը յուրացնելու գործընթացին։ Սառը ջուրը նաև կոշտացնում է ճարպերը, որոնք օգտագործում եք, ինչի արդյունքում դրանց մշակումը դանդաղում է։ Բացի այդ՝ օրգանիզմը սնունդը մշակելու փոխարեն՝ սկսելու է փորձել հավասարակշռել մարմնի ջերմաստիճանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը