Greatpicture.ru-ն գրում է, որ, երբ լյարդի ակտիվությունն ընկնում է, այն այլևս ի վիճակի չէ օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Արդյունքում՝ չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ չնայած ճիշտ սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը։ Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ լյարդը վատ է աշխատում.
քրոնիկական հոգնածություն
բացասական էմոցիաներ
մտածողության մթագնում, սպառվածության զգացում
բութ գլխացավեր, որոնք առաջանում են հանգստանալուց հետո
քրոնիկական ցավեր հոդերում և մկաններում
առատ քրտնարտադրություն
յուղոտ սննդի մշակման դժվարություններ
ակնե և մաշկի հետ կապված այլ խնդիրներ
գազեր, որովայնի փքվածություն, ցավեր որովայնի հատվածում, փորկապություն, դիարեա
հորմոնալ անհավասարակշռություն
անհանգստություն և դեպրեսիա
զգայունություն քիմիաթերապիայի նկատմամբ
քրոնիկական տհաճ հոտ բերանից
քաշի ավելացում առանց պատճառի
Լյարդի աշխատանքը կարգավորելու համար առաջին հերթին՝ հարկավոր է անցնել ճիշտ սննդակարգի։
Հավասարակշռված սնվեք։
Սննդակարգից բացառեք բուսական յուղերը։
Բավարար քանակով ջուր խմեք։
Բավարար քանակով մանրաթելեր օգտագործեք՝ նվազագույնը 35 գրամ։
Սննդակարգից բացառեք ռաֆինացված շաքարը։
Սննդակարգ ներառեք մեծ քանակով բանջարեղեն։
Օգտագործեք մթերք, որը հարուստ է ամինաթթուներով։
Սահմանափակեք կամ բացառեք ալկոհոլի օգտագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը