
Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ են տուժել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ վկայակաչոլեով Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը։
«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով, չարագործը լողալով մոտեցել է հյուրանոցին և դանակով հարձակվել է հանգստացողների վրա։ Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, թե հարձակվողը ձերբակալվել և հարցաքննվում է։ Վիրավորների թվում նաև Սերբիայի երեք քաղաքացիներ կան, մեկ լեհ, երկու ուկրաինացի, նաև ՌԴ մի քաղաքացի։