«Նրա հետ կարելի ուղղակի լուռ թափառել սալիկապատ կնճռոտ քաղաքում ու … լսել…». Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նրա հետ կարելի ուղղակի լուռ թափառել սալիկապատ կնճռոտ քաղաքում ու … լսել…». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանի Facebook-յան գրառումը.

«Երևանի գիշերներում շատ հիշողություններ են ծնվում, որոնք մեզ պահելու են օր ծերության, Երևանն անհավանական հույզեր է երևան հանում) , սիրելի մարդկանց հետ ժամադրում ու կեսգիշերնանց մի քիչ ցնդում… քաղաքի բնակիչների պես։

Երևանն այնպիսին է, ինչպիսին լինում է բազմազավակ կինը, երբեմն թափթփված, բայց սեղանը՝ լիքը, որը միշտ սպասում է հյուրերի՝ անկախ ժամից։ Հոգատար, գերակտիվ,բայց միևնույն ժամանակ անջատված ու օտարոտի։ Մի քիչ անհարմար կարող է լինել Երևանը, տատիկի տան հնուց մնացած ճռռացող դռների նման, երբեմն անհասկանալի՝ նոր ընկերություն անող զույգի՝ աղջկա նման, որն ուզում է համ ամուսնանալ համ էլ «ազատ» մնալ։

Երևանը. Երևանը… 

Արմենի ներկայությունը Երևանյան երանգները բացում է, գունեղ է սարքում ու ստիպում նորովի ընկալել Հին քաղաքը։ Երևան ջան՜
Armen Yeritsyan-ն ինձ համար Ժամանակակից ամենից հետաքրքիր ու ճաշակով արվեստագետներից է, ով միշտ պահում է արմատից եկած իր ինքնությունը….նրա հետ կարելի ուղղակի լուռ թափառել սալիկապատ կնճռոտ Քաղաքում ու … լսել…»:



Նման նյութեր