Մեկնարկել է Հայաստանի գավաթի խաղարկությունը: Տեղի է ունեցել 2 հանդիպում: Հանդիպումներից առաջինը կայացել է «Ալաշկերտ»-ի հարկի տակ, որտեղ դաշտի տերերն ուժերը չափել են «Փյունիկ»-ի հետ:
Երևանի «Արարատ»-ը «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Բանանց»-ին: Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացել է Օրբելի Համբարձումյանը:
Սեպտեմբերի 22-ին Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս Աբովյանի քաղաքային մարզադաշտում հանդիպելու է նորաստեղծ «Կոտայք»-ին:
«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, ինչի արդյունքում մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։