Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հիշում, էս պատմությունը էլի՞ եմ պատմել, թե՞ չէ: Հիշեցի, գրեմ էլի, մանավանդ առավոտյան բարլուս չեմ ասել:
Ուրեմն, երեւի մի 60 տարի առաջ է եղել: Մեղրիում մի մարդու թաղման ժամանակ, դագաղի հետեւից գնացող կանանցից մեկը, որի ամուսինն էլ տարիներ առաջ էր մահացել, լաց լինելով կանչում է.
– Որ գնաս, մեր Սաքոյին բարեւ կտանեեեեեեեեեես…
Էս նոր մահացածի կինը արձագանքում է.
– Իմ մարդը քի հետա փոշտալյոոոոոոոոոոն չիիիիիիիիիիի…
Բարի օր, Հայություն»: