Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ակումբը ֆրանսիական «Մոնակոյին» առաջարկով չի դիմել:
«Դա սուտ է, թե մենք ցանկացել ենք գնել Մբապեի տրանսֆերը: Մարդիկ լավ երևակայություն ունեն: Մենք գիտենք, որ Մբապեի տրանսֆերային արժեքը 100 մլն ֆունտից ավելի է:
Կարող եք պարզապես երազել: Մենք առաջարկով չենք դիմել «Մոնակոյին»: Կարծում եմ, որ նա դեռ կշարունակի ելույթ ունենալ «Մոնակոյում»:
Հնարավոր է, որ նա հիմա շատ լուրջ ընտրության առաջ է կանգնել: Նման դեպքում մարդիկ որոշում են մնալ ակումբում»,- Վենգերի խոսքն է մեջբերում «L’Equipe»-ը: