Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Անգլիայի ընտրանին Վրաստանի Գորի քաղաքի Թենգիզ Բուրջանաձեի անվան մարզադաշտում ուժերը չափեց Պորտուգալիայի հավաքականի հետ և հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Իսահ Սուլիմանը: Րոպեներ անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դուժոն Ստերլինգը: 68-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Լուկաս Նմեչան և հաղթանակ պարգևեց անգլիացիներին:
Այսպիսով, Անգլիայի ընտրանին դարձավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն:
Պորտուգալիա-Անգլիա՝ 1:2
Գոլերը՝ Ստերլինգ (50, ինքնագոլ) – Սուլիման (50), Նմեչա (68):