
Հայտնի են դարձել կիսապաշտպան Դանի Սեբալյոսի՝ «Ռեալի» հետ կնքված պայմանագրի մանրամասները:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո:
20-ամյա Սեբալյոսի և «արքայական ակումբի» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ Սեբալյոսը որպես «Ռեալի» ֆուտբոլիստ պաշտոնապես կներկայացվի հուլիսի 20-ին: