«Մի՞թե հայկական ֆիլմերում չեն համբուրվում: Մենք՝ հայերս, չե՞նք համբուրվում. չէ՞ որ դա հրաշալի է: Ես այդ ամենին պրոֆեսիոնալ ձևով եմ մոտենում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Вдыхай мой воздух» իր նոր տեսահոլովակին և դրանում առկա համարձակ կադրերի շուրջ ստեղծված քննարկումներին, նշեց ռուսատանաբնակ երգչուհի Իջինը, որին շատերը կհիշեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծից:
«Տեսահոլովակը մի ֆիլմ է, իսկ մենք՝ դերասաններ: Մեր առջև այդպիսի առաջադրանք էր դրված՝ ցույց տալ սերը, կիրքը, էմոցիաները, որոնք հատուկ են ցանկացած սիրահարված մարդու: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Համբուրվեք և սիրեք միմյանց»,-ասում է երգչուհին:
Ամբողջությամբ՝ style.news.am