Դիզելային սկանդալ. Daimler-ը կասկածվում է տվյալների կեղծման մեջ
Advertisement 1000 x 90

Դիզելային սկանդալ. Daimler-ը կասկածվում է տվյալների կեղծման մեջ

Գերմանական Daimler ավտոկոնցեռնը ենթադրաբար խեղաթյուրել է ավելի քան 1 միլիոն ավտոմեքենայի տվյալները վնասակար գազերի արտանետման ծավալների վերաբերյալ:
Այս մասին հայտնել է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, ինչպես նաև NDR մեդիաընկերությունը:

Ավտոմեքենաների վրա, որոնց թվում եղել են Mercedes-ի տարբեր մոդելներ, հնարավոր է, որ տեղադրվել են շարժիչներ, որոնք դիտավորյալ նվազեցրել են վնասակար նյութերի արտանետման ծավալը, ասված է Շտուտգարտի դատարանի կողմից տրված խուզարկության հրամանի տեքստում, որը հայտնվել է լրագրողների տրամադրության տակ:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալով՝ Daimler-ը 2008-2016թթ. Եվրոպայում և ԱՄՆ-ում վաճառել է ավտոմեքենաներ, որոնք ունեցել են վնասակար արտանետումների անթույլատրելի բարձր մակարդակ:

Դատախազությունը հետաքննում է կոնցեռնի երկու աշխատակիցների նկատմամբ գործն այն կասկածանքով, որ վերջիններս մոլորության մեջ են գցել ու խաբել գնորդներին արգելված գովազդի օգնությամբ:

Ենթադրվում է, որ Daimler-ում աշխատող ևս մի քանի մարդ եղել է նրանց համախոհը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին մոտ 230 ոստիկան և դատախազության 23 աշխատակից խուզարկել էին Բեռլինում, Բադեն-Բադենում, Վյուրտեմբերգում, Սաքսոնիայում Daimler-ի 11 գրասենյակները:

Ոստիկանները որոնել են «ապացույցներ և տվյալների կրիչներ»՝ կապված անօրինական գովազդի հետ:

b4b.am



Նման նյութեր