Հանրապետության հրապարակում անցկացվեց ամենավառ և գունավոր տոներից մեկը՝ Yerevan Color Run-ը: Գունազարդ տոնին եկել էին մասնակցելու մի շարք երիտասարդներ Երևանից և մարզերից։ Հայ հայտնիներից Մկրտիչ Արզումանյանը, Սոֆի Մխեյանը, Սևակ Խանաղյանը և այլք նույնպես միացել էին գունավոր տոնին:
Մասնակիցները մինչև վազքի մեկնարկը ֆիթնես-նախավարժանքներ կատարեցին, որից հետո անցան զվարճալի ու գունավոր 5կմ ճանապարհը` Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչև Հանրապետության հրապարակ: Վազքի ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ լցվեց գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Վազքուղին առաջինն անցած երեք տղաներին և աղջիկներին պարգևատրեցին մրցանակներ:
Վազքուղու ավարտին հաջորդեց երաժշտական գունազարդ «հրավառություն» և Color Party, որին ներկա էր Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը, DJ-ներ Գուեվոն և Շանթը:
Ամբողջությամբ՝ life.tert.am