«Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերությունը ներկայացրել է տեսաշրջագայություն աշխարհի առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի 2 վանական համալիրների և մեկ տաճարի շուրջը:
Հոլովակի հեղինակը նշում է, որ Հայաստանը հայտնի է իբրև առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիր: Հանդիսատեսի ուշադրությանը նախ ներկայանում է Հաղպատը, որն ընդգրկված է UNESCO-ի ցանկում:
Հաղպատը, Հաղպատ գյուղում գործող վանական համալիր է և հանդիսանում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գոհարներից մեկը, առանձնանում է ասիմետրիկ նախագծման կոմպակտությամբ՝ լեռնային լադշաֆտի ֆոնին: Վանական համալիրը միջնադարում հայտնի է եղել նաև որպես խոշոր գիտական և կրթական կենտրոն:
Հեղինակների աչքից չէր կարող նաև վրիպել միակ պահպանված հեթանոսական տաճարը՝ Գառնին, որը կառուցվել է մ.թ. I դարում: Գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա: Տաճարը վերականգնվել է ԽՍՀՄ տարիներին:
Գեղարդի վանական համալիրում հոլովակի հեղինակները ներկայացրել են հայոց միջնադարյան ժայռափոր գանձը, որը ևս ընդգրկված է UNESCO-ի ցանկում:
newsarmenia.am
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը