Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ում երկրորդ դստեր մեկ տարեկանը նոր է լրացել, աշնանը կրկին կմայրանա: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են Մերին եւ Գոռ Պետրոսյանը կայացրել կարճ ժամանակ անց կրկին ծնողներ դառնալու որոշումն, ու ինչպե՞ս է հաղորդավարուհին պատկերացնում բազմազավակ մայրիկի կարգավիճակը:
– Մերի, բարի լուրը ոչ միայն ուրախացրեց շատերին, այլև` զարմացրեց: Սառան օրերս է մեկ տարեկան դարձել, ու արդեն մի քանի ամսից կծնվի Ձեր նոր փոքրիկը: Հետաքրքիր է` արդյոք հատուկ էիք պլանավորել իրադարձությունների նման զարգացումը:
– Իսկապես իմ հղիության լուրը շատերին զարմացրեց, առաջին ու երկրորդ բալիկներիս միջև բավական մեծ էր դադարը ու մարդիկ երեւի մտածում էին, որ կամ չեմ ունենա երրորդ երեխա կամ շատ ավելի ուշ: Այնինչ ամուսնուս հետ հստակ որոշել էինք, որ երրորդ բալիկի ծնունդը չենք հետաձգելու:
– Երբ իմացաք հղիության մասին, ի՞նչ զգացողություններ ունեցաք. արդյոք ուրախության հետ զուգահեռ շփոթմունք ու անհանգստություն չկա՞ր:
– Ցանկացած բարի լուր ակամա դարձնում է մեզ ավելի երջանիկ, ավելի հպարտ ու լիարժեք: Հղիությանս լուրը միայն հրճվանք առաջացրեց ու սկսվեց վայելքի նոր մի փուլ:
– Մերի երկու հրաշք աղջիկներ ունեք և հիմա որդի կունենաք: Իհարկե, վստահ եմ, որ պատրաստ կլինեիք ևս մեկ աղջիկ ունենալ, սակայն որդու մասին իրականում սրտի խորքում երազո՞ւմ էիք:
– Միշտ եմ ասել ու ևս մեկ անգամ կփաստեմ, որ երբեք չեմ երազել որևէ սեռի երեխա ունենալու մասին, այնպես որ, ինձ համար մեկ էր, թե ինչ սեռի կլինի փոքրիկը: Երկու աղջիկ ունեմ, ինչ խոսք, հավասարապես կուրախանայի, եթե պարզեի, որ երրորդն էլ է աղջիկ, հավասարապես ուրախ եմ նաև, որ որդի եմ ունենալու: Դա այլ զգացողություն է, մի քիչ անսովոր, մի քիչ տարօրինակ, բայց և հիասքանչ:
Ամբողջությամբ՝ life.panorama.am