Միգրանտներն անկարգություններ են սարքել Գերմանիայի Շոռնդորֆ քաղաքում. DPA
Advertisement 1000 x 90

Միգրանտներն անկարգություններ են սարքել Գերմանիայի Շոռնդորֆ քաղաքում. DPA

Գերմանիայի հարավ-արևմուտքի Շոռնդորֆ քաղաքում (Բադեն Վյուրտեմբերգի Ֆեդերալ Երկրամաս) անկարգություններ են տեղի ունեցել անցյալ հանգստյան օրերին ժողովրդական զբոսահանդեսների ժամանակ: Հուլիսի 17-ին այս մասին հաղորդել Է DPA գործակալությունը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը շուրջ հազար դեռահասներ են հավաքվել քաղաքային զբոսայգում, որոնք իրենց ագրեսիվ են պահել: Դրա հետևանքով գործը հասել է կարգի պահապանների հետ ընդհարման, ոստիկանների վրա են նետվել շշեր և այլ առարկաներ: Գրանցվել են մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպքեր: Հաղորդվում է, որ քաղաքում շրջել են երիտասարդների խմբեր՝ յուրաքանչյուր խմբում 30-50-ական մարդ, որոնք զինված են եղել դանակներով:

Ոստիկանությունում նշել են, որ շատ դեռահասներ եղել են ալկոհոլային հարբեցման վիճակում:
Բացի դրանից, Շոռնդորֆի ավագ քաղաքագլուխ Մատիաս Կլոպֆերը Frankfurter Allgemeine Zeitung թերթին հայտնել է, որ «ուրբաթ և շաբաթ օրերին գրանցվել են սեռական ոտնձգության երեք դեպքեր, կատարվում է հետաքննություն Իրաքից և Աֆղանստանից գաղթածների նկատմամբ»: Կլոպֆերը ճշտել է, որ քաղաքում ընդամենը տեղավորված է շուրջ 700 փախստական:

 



Նման նյութեր