«Կայարան» հեռուստասերիալի դերասաններ Քրիստինա Կույումչյանն ու Վարուժան Մարգարյանը կրկին հայտնվել են քննարկման կիզակետում։ Համացանցում խոսակցություններ են պտտվում, որ զույգը բաժանվել է։ Պատճառն այն է, որ Վարուժանը երեկույթներից մեկի ժամանակ Քրիստինայի հետ չի ներկայացել, այլ ուրիշ աղջկա, բացի այդ նրանք համացանցից հեռացրել են իրենց համատեղ լուսանկարները։
Tert.am Life-ը կապ հաստատեց Վարուժանի հետ` պարզելու լուրերի իսկությունը։ Վերջինս նշեց, որ բացարձակ չի խոսում անձնականի մասին։
«Անձնականի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում տալ։ Ինչ վերաբերվում է նրան, որ երեկույթին այլ աղջկա հետ եմ ներկայացել, ապա ասեմ, որ նրա հետ զուտ ընկերական հարաբերություններ ունեմ։ Թե հիմա ում հետ եմ գնում, ինչպես եմ գնում, ոչ մեկի խնդիրը չէ»,- ասաց Վարուժանը։