«Ոչ պակաս հետաքրքրություն կա այն հարցում, թե մեր առողջությունն ու վերարտադրողականությունն ինչպես են որոշվում դեռևս մոր արգանդում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վերարտադրողականության նվազում է նկատվում այն կանանց մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ծխել են: Մեր հետազոտությամբ նման կապ չի հայտնաբերվել: Ավելին` մենք պարզել ենք, որ ծխող մայրերի աղջիկները իրենք ևս հաճախ հղիանում են: Սակայն, հնարավոր է, սա կապված է այն փաստի հետ, որ նրանք պարզապես հղիանում են ավելի վաղ տարիքում, քանի որ ծագում են անապահով ընտանիքներից: Մենք նաև հայտնաբերել ենք, որ հղիության ժամանակ ծխելն էապես մեծացնում է մեկ սերունդ հետո վիժման, ինչպես նաև վաղաժամ ծնունդների հավանականությունը»,- ասել են հետազոտության հեղինակները:
Կանայք, որոնք ցանկանում են ապագայում թոռներ ունենալ, հղիության ընթացքում չպետք է ծխեն, նախազգուշացնում են Աբերդինի համալսարանի գիտնականները: Պարզվում է` հղիության ժամանակ ծխող կանանց դուստրերն ավելի հաճախ են վիժումներ ունենում: