ՄՅՈւ-ն հաղթեց ՌՍԼ-ին. Մխիթարյանն ու Մովսիսյանը չխաղացին միմյանց դեմ
Advertisement 1000 x 90

ՄՅՈւ-ն հաղթեց ՌՍԼ-ին. Մխիթարյանն ու Մովսիսյանը չխաղացին միմյանց դեմ

ԱՄՆ միջմրցաշրջանային շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց՝ մրցելով «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:

Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում կայացած խաղում մանկունիացները 2:1 հաշվով հաղթանակ տարան:

Հատկանշական է, որ խաղի հաշիվ բացեցին ՌՍԼ-ի ֆուտբոլիստները. արդեն 20-րդ րոպեին Լուկաս Սիլվան գրավեց մանկունիացիների դարպասն ու առաջ մղեց իր թիմին: Իսկ ՄՅՈւ-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 29-րդ րոպեին՝ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների լավ կոմբինացիայից հետո տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Մխիթարյանն այնուհետև նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ինչից հետո ՄՅՈւ-ի նորեկ, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջ մղեց մանկունիացիներին՝ իր առաջին գոլը խփելով նոր թիմի կազմում:

Նշենք՝ ՄՅՈւ-ն խաղի 67-րդ րոպեից հանդես էր գալիս 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր 31-ամյա պաշպան Անտոնիո Վալենսիան:

Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց հանդիպման առաջին կեսին, լավագույններից էր դաշտում: Իսկ ՌՍԼ-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին:

Հիշեցնենք՝ ՄՅՈւ-ն ԱՄՆ-ի առաջին ստուգողական խաղում 5:2 հաշվով հաղթել էր «Լոս-Անջելես Գելեքսիին», այդ խաղում ևս Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

armsport.am