Հյուսիսային Չինաստանում գտնվող բուդայական տաճարի սրբություններից մեկի մասունքների համակարգչային տոմոգրաֆիան ապշեցուցիչ արդյունքներ է գրանցել: Բանն այն է, որ բուդայական վանական Ցի Սյանի 1 000-ամյա մասունքները, ենթարկվել են հետազոտության, որից պարզ է դարձել, որ մումիֆիկացված վարպետի ոսկորները և ուղեղը ամենևին չեն քայքայվել, պահպանվել են:
Սա իսկական սենսացիա է գիտական աշխարհում: Համակարգչային տոմոգրաֆիան իրականացվել է վանականների և ԶԼՄ-րի ներկայությամբ: Մարդիկ ցնցված են. բժիշկները հայտարարել են, որ վանական վարպետի ոսկորներն առողջ են, ուղեղը՝ ամբողջական:
Հետազոտությունը ղեկավարող բժիշկ Ու Յունցինը հայտարարեց, որ մեծ վարպետի ոսկորները լրիվ պահպանվել են, և նա ասես ողջ լինի: Վերին ծնոտը, վերին ատամնաշարը, կողոսկրերը, ողնաշարը և հոդերը լրիվ պահպանվել են: Սա անհավանական է:
Համաձայն պատմիչների, ուսուցիչը՝ Ցի Սյանը, եղել է Հնդկաստանից: Նա մեկնել է Խիտանա թագավորություն՝ բուդիզմ քարոզելու, և այն աշխարհագրորեն գտնվել է ժամանակակից Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում (916-1125 թթ.):
Ասում են, որ ուսուցիչը չինարեն է թարգմանել 10 մեծածավալ սուտրա: Ավելի ուշ, Խիտանայի ղեկավարը նրան հռչակել է բուդիզմի ազգային վարպետ: Նրա թարգմանություններից շատերը քանդակված են քարե սալիկների վրա և մինչև հիմա պահպանվել են:
Այն բանից հետո, երբ ուսուցիչը՝ Ցի Սյանը մահացել է, աշակերտները նրա մարմինը մումիֆիկացրել են, պահպանելով գլխուղեղը: Սակայն մարմինը ժամանակի ընթացքում կորել է և գտնվել է 1970-ականներին:
Վանական Դուն՝ Դինխուեյ տաճարից, ուր հիմա գտնվում է սուրբ մասունքը, հարցազրույցի ժամանակ ասաց, որ մասունքներին հավատացյալները կարողանում են իրենց երկրպագությունը մատուցել 2011 թ.-ից: Սպասվում է, որ մումիան շուտով կտեղափոխեն Սյանտան լեռան վրա կառուցվող Շենդու տաճարը:
moscow24.net
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը