Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ 38…39 աստիճան
Advertisement 1000 x 90

Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ 38…39 աստիճան

Հայաստանում հուլիսի 19-23-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Հուլիսի 22-ին և հուլիսի 23-ին Երևանում ցերեկը սպասվում է +40 աստիճան: