Facebook-ի օգտատեր Ստեփան Նալբանդյանը ահազանգում է.
Նոր թաղում, Սանահինի վանքային համալիրի Զաքարյան իշխանների դամբարանի մոտ։ Երկու հին տապանաքարերը տեղահանել և մի կողմ են նետել։ Ո՞վ է պատասխանատուն այս բարբարոսությանը։ Հայ ժողովուրդ այս ինչ եք անում՝ ՍԹԱՓՎԵՔ։ Մեղավորներին պետք է պատժել, պատժել և ……..
Սույն փաստին արձագանքել է նաև պատմաբան Վահե Անթանեսյանը, իր էջում գրելով.
«Ստեփան Նալբանդյանի էջում տեսա այս լուսանկարը գրառմամբ… Սանահինի վանական համալիրի տարածքում գտնվող պատմական գերեզմանատանը, Զաքարյանների դամբարանի հարևանությամբ տապանաքարեր են դեն նետվել և նոր գերեզման է կառուցվել:
Կիսելով պարոն Նալբանդյանի մտահոգությունը, ուզում եմ ավելացնել հետևյալը. Անցած տարի չգիտեմ ում կողմից, ձեռնարկվեց Սանահինի Գավիթի վերանորոգումը, որի արդյունքում միջնադարյան մի քանի արձանագրություններ ուղղակի պղծվեցին, ոչնչացվեցին, գավիթի մի հատվածը սալահատակ դարձրին (բարբարոսությունը փաստող լուսանկարները՝ վերևում): Էլ չեմ ասում, որ կրոնական ցանկացած կառույց Հայաստանում համակ ուշադրությն կենտրոնում է, իսկ հայոց փառքը կերտած Զաքարյանների դամբարանը՝ անմխիթար վիճակում…
Ի դեպ, Սանահինը եթե չեմ սխալվում, Հայ առաքելական եկեղեցու հոգածության ներքո է, և այս բարբարոսության առաջին պատասխանատուն բնականաբար, եկեղեցին է, բայց դա չի ազատում պատկան մարմիններին պատասխանատվությունից:
Բազմիցս հարցը բարձրացրել եմ մամուլում, տարբեր հարթակներում… արձագանք չի եղել…»: