մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այցի նպատակն էր ծանոթանալ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:
Հունիսի 26-ից Դսեղում մեկնարկել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների սիմպոզիումը: Ընտրվեցին թումանյանական թեմայով երիտասարդ քանդակագործների 12 էսքիզները, որոնք գրեթե գտնվում են ավարտման փուլում: Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, որ հատվել են թուն-թանգարանի բակում գտնվող ծառերը:
Այսօր այդ ծառերի կոճղերը ևս վերափոխվել են Թումանյանի հերոսներով: Քանդակների ստեղծման համար նախարարության կողմից հատկացվել է 12 միլիոն դրամ:
«Ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվեցին այս աշխատանքներն իրականացնելու համար, այս պահին մեզ համար թերևս դժվար էր տրամադրելը, որովհետև այլ ծրագրերից էինք կտրել փոքր կտորներով, որպեսզի կարողանայինք ապահովել այդ գումարը: Այնուամենայնիվ այն արդյունքը, որը ստացանք, կարծում եմ շատ ավելին արժե, քան տրամադրված գումարները»,- ասում է Արմեն Ամիրյանը:
Շուտով ավարտին կհասցվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից տարածքում իրականացվող ենթակառուցվածքների շինարարությունը, որոնց իրականացման համար 8 միլիոն դրամ հատկացրել է ամերիկահայ բարերար, երաժիշտ Աշոտ Տիգրանյանը:
Տարածքը հիմնականում կծառայի որպես բաց ցուցասրահ, կգործի նաև հուշանվերների կրպակ, կկառուցվի սանհանգույց, սրճարան:
Տաթևիկ Ղազարյան
Ամբողջությամբ՝ aravot.am