Forbes.ru կայքը ներկայացրել է ռուս միլիարդատերերի առանձնատները, որոնք գտնվում են արտասահմանյան երկրներում։
1. Ռոման Աբրամովիչը Նյու Յորքում երեք առանձնատուն ունի։ Նյու Յորքում առանձնատներ նա սկսել է գնել 2014թ.։ Առաջին առանձնատունը, որն 88 քառակուսի մետր տարածք ունի, արժեցել է 29.7 մլն դոլար։ Երկու ամիս անց Աբրամովիչը նոր առանձնատան տեր դարձավ, այս անգամ այն արժեցավ 18.3 մլն դոլար։ Ավելի ուշ Աբրամովիչը գնեց այդ երկու տների միջև գտնվող տունը. միլիարդատերը ցանկանում էր միացնել տները, սակայն Նյու Յորքի իշխանությունները խանգարեցին նրա ծրագրերին։ Հուշարձանների պահպանության կոմիտեն արգելեց ընդհանուր արտաքին հատվածի, ինչպես նաև լողավազանի, սաունայի կառուցումը։
2. Ռոման Աբրամովիչը մեկ այլ առանձնատուն էլ ունի Լոնդոնում։ 2016թ. The Times պարբերականն այն գնահատեց 125 մլն ֆունտ։ Դրա արժեքը շուտով կարող է մեծանալ, քանի որ Աբրամովիչը պատրաստվում է ներդնել 28 մլն ֆունտ՝ տունը վերանորոգելու համար։
3. Դմիտրի Ռիբոլովլյով։ 2008թ. ռուս մեծահարուստը ԱՄՆ-ում գտնվող առանձնատան սեփականատեր դարձավ։ Էլիտար անշարժ գույքը գործարարը գնեց Դոնալդ Թրամփից։ Առանձնատան արժեքն այդ ժամանակ կազմեց 95 մլն դոլար։ Առանձնատունը գնելուց մեկ տարի անց միլիարդատերը որոշեց քանդել առանձնատունը։ The Daily Mail-ի վարկածի համաձայն՝ պատճառը բորբոսների առաջացումն է եղել։ 2016թ. մարտին համապատասխան կոմիտեն հավանություն տվեց առանձնատունը քանդելուն։ Անդամներից 4-ը կողմ էին քվեարկել, 3-ը՝ դեմ։ Կոմիտեում տարաձայնությունների առիթ էր դարձել դրա տարածքում 20-րդ դարի սկզբին կառուցված շինությունների առկայությունը, որոնք պատմական արժեք են ներկայացնում։ Արդյունքում կքանդվի միայն մի մասը, որոշակի հատվածներ կպահպանվեն։
4. Յուրի Միլներ: Սիլիկոնային հովտում անշարժ գույքի սեփականատեր Յուրի Միլները դարձել է 2011թ.: Ավելի ուշ նա հայտարարեց, որ այն գնելու համար 100 մլն դոլար է վճարել: Այս գումարի դիմաց նա ստացավ 18-րդ դարի ֆրանսիական ամրոցների ոճով կառուցված հսկայական առանձնատուն:
5. Անդրեյ Մելնիչենկո: Ֆրանսիայում գտնվող առանձնատունը ռուս միլիոնատերը գնել է 2003թ.: Ըստ անշարժ գույքի գործակալների՝ Մելնիչենկոն վճարել է 10 մլն եվրո: 2005թ. նա ամուսնացավ այդ տանը:
6. Ալիշեր Ուսմանով: 2014թ. Յուրմալայի անշարժ գույքի շուկայում ամենամեծ գործարքը դարձավ այս միլիոնատիրոջ կողմից 3,9 մլն եվրոյով վիլլայի ձեռքբերումը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ առանձնատունը ձևակերպված է միլիոնատիրոջ կնոջ և որդու անունով:
7. Վագիտ Ալեքպերով: «Лукойл» ընկերության տնօրենը Սկանդինավներում առանձնատուն ունի: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ՝ առանձնատան արժեքը 700.000 դոլար է կազմել:
8. Վիկտոր Վեկսելբերգ: Միլիոնատերն Իտալիայում գտնվող առանձնատան սեփականատեր է դարձել 2007թ.: Նա էլիտար անշարժ գույքը գնել է 40 դոլարով անգլիացի միլիոնատեր Բոբ Բերնսից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը