Շվեյցարական Ալպերում գտել են 75 տարի առաջ կորած ամուսիններին
Advertisement 1000 x 90

Շվեյցարական Ալպերում գտել են 75 տարի առաջ կորած ամուսիններին

Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

1942 թվականին Մարսելեն և Ֆրանսին Դյումուլենը գնացել էին կովեր կթելու ու չէին վերադարձել:

Ոստիկանությունը հայտնել է, որ նախորդ շաբաթ 2,5 հազար մետր բարձրության վրա հայտնաբերվել է երկու մարդու մարմին, ովքեր իրենց հետ փաստաթղթեր են ունեցել:

Մարմինները կողք կողքի էինք՝ տղամարդու և կնոջ, ովքեր հագնված էին Երկրորդ համաշխարհայինի շրջանի հագուստով: Նրանք իդեալական կերպով պահպանվել էին սառույցի մեջ, անվնաս էին մնացել նրանց փաստաթղթերը:

Ամուսնական զույգի կրտսեր աղջիկը՝ 79-ամյա Մարսելեն Ուդրի-Դյումուլենը հայտնել է, որ այս ամբողջ ժամանակահատվածում իրենք փնտրել են կորած ծնողներին: Նրանց ինքնությունը պարզելու համար ԴՆԹ ուսումնասիրություն կանցկացվի:



Նման նյութեր