Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց ԲԱՏԷ-ին: Հանդիպումից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
– Առաջին 20 րոպեն ու դրանից հետո թիմը տարբեր գործեց…:
– Պարտությունից հետո արդարացում չի լինում, մեկ սխալը ճակատագրական է: Սխալ թույլ տվեցինք, մրցակիցը օգտվեց: Վատ ֆուտբոլ չենք խաղացել, առավելագույն նվիրում ցուցաբերեցինք: Դեռ այն մակարդակում չենք, որ սխալներ թույլ չտանք:
Չեմ կարծում, թե ֆիզիկապես վատ էինք նայվում: Առաջին գոլում գնդակը նվիրեցինք…: Մենք մի քանի ճակատագրական սխալ թույլ տվեցինք:
Այսպիսի բաներ լինում են: Մենք առաջին գոլի դրվագում կենտրոնում ազատ տարածություն ենք թողել: Նորից եմ ասում, ոչ մի արդարացում չկա: Ունեինք բացակայող և կիսատ պատրաստ ֆուտբոլիստներ: Իմ թիմն արեց առավելագույնը: Ունեինք պահեր. բնական է, չես օգտագործում, մրակիցն օգտվում է:
– Կոնկրետ պատճառը ո՞րն է, որ թիմը սկզբի լավ խաղը չպահեց:
– Պետք է նայել նաև մրցակցի գործոնին: Նրանք ավելի որակյալ են: Մեր դարպասին 3 հարված է եղել և 3 գոլ:
– Չեք կարծո՞ւմ, որ Բեգլարյանն անպատասխանատու գործեց:
– Կարող եմ ասել, որ վատ խաղաց: Նա պրակտիկա ունի, հույս ենք դրել, մեկ խաղ սխալվեց, պարտվեցինք:
Ամբողջությամբ՝ armsport.am