Մել Բրուքսը Սպիտակ տանը կատակել է Բարաք Օբամայի հետ
Advertisement 1000 x 90

Մել Բրուքսը Սպիտակ տանը կատակել է Բարաք Օբամայի հետ

Ամերիկացի հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Մել Բրուքսը հինգշաբթի Սպիտակ տանը միջոցառման ժամանակ հեղինակավոր մրցանակ ստանալիս կատակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: 90-ամյա կատակերգակին շնորհվել է մեդալ արվեստի զարգացման գործում մեծ ներդրման համար՝ հայտնում է ABC News-ը:

Երբ Օբաման մեդալը ժապավենով նրբորեն կախել է Բրուքսի պարանոցին, սրահում ծափահարություններ են հնչել, իսկ Բրուքսն անվրդով կռացել է և ձևացրել, թե երկու ձեռքով քաշում է Օբամայի տաբատը: Օբաման մի պահ ապշել է, բայց անմիջապես կենտրոնացել է և ինքն էլ է կռացել ու ձևացրել՝ կարծես ձեռքը ինչ-որ բանի տակ է դնում:



Նման նյութեր