Հոլիվուդի հայտնիները նկարահանվել են տեսահոլովակում, որում կոչ են արել ԱՄՆ նախագահական ընտրություններում չքվեարկել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին:
Տեսանյութի նկարահանումներին մասնակցել են Ռոբերտ Դաունի կրտսերը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջուլիանա Մուրը, Մարկ Ռուֆալոն, Մարկ Սթրոնգը, Մարտին Շինը, Քոբի Սմոլդերսը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեյմս Ֆրանկոն և ուրիշներ:
Դերասանները նշել են միջուկային տերությունում իշխանությունը փոխանցելու անթույլատրելիությունը մարդու, որի սիրելի արտահայտությունն է «Դու ազատված ես (You’re fired!):
Վերջում դերասանները կատակով խոստացել են, որ եթե Թրամփին նախագահ չընտրեն, իր հաջորդ ֆիլմում Մարկ Ռուֆալոն մերկ կնկարահանվի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: