Թուրքական նկրտումներն արաբական աշխարհում դժգոհությունների առիթ են դարձել
Advertisement 1000 x 90

Թուրքական նկրտումներն արաբական աշխարհում դժգոհությունների առիթ են դարձել

Գագիկ Համբարյանի գրառումը:

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալլահ ալ-Մուալիմը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև արաբական երկրների և Թուրքիայի հարաբերություններին…

«Մեր թուրք եղբայրները պետք է հասկանան, որ ժամանակրները, երբ նրանք միջամտում էին արաբական երկրների ներքին գործերին վաղուց անցել են… Եթե Թուրքիան կառուցողական դեր է խաղում, ապա մենք դա ողջունում ենք, բայց ռազմաբազաների տեղակայումը ապակառուցողական են և լուրջ կվնասեն Թուրքիայի հեղինակությանը արաբական աշխարհում… »,- ասել է ալ-Մուլիմը, հաղորդում է Daily Mail-ը…

Սա Էր Ռիադի առաջին և բացահայտ դեմարշն է և նախազգուշացումը Անկարային, որը Քաթարի շուրջ արդեն երկու ամիս է ձգձգվող ճգնաժամի ընթացքում փորձում է ամրապնդել իր դիրքերը Արաբական թերակղզում՝ ռազմաբազա տեղակայել Քաթարում, որը և մեծ բացասական գնահատականի է արժանացել Էր Ռիադում, Աբու Դաբիում, Մանամայում և Կահիրեում…

Թուրքիայի փորձերն ամրապնդվել արաբական երկրներում և ստանձնել մահմեդական աշխարհի օմբուդսմենի դերը պատահական չեն… Թուրքիայի բռնապետ Էրդողանն առաջնորդվում է նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի քաղաքականությամբ, որը նախ և առաջ նախատեսում է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքներում… Թուրքիան մինչ այդ էլ բավական ակտիվ էր Արցախյան, Չեչենական, Բոսնիական և Կոսովոյի ճգնաժամերի ժամանակ, սակայն Անկարայի նկրտումները բացահայտ և ավելի ագրեսիվ բնույթ ստացան 2003 թ-ից հետո, երբ Թուրքիայի վարչապետ դարձավ Ռեջեփ Էրդողանը…

2010 թ-ի մայիսի 30-31-ի դեպքերը, երբ Անկարան փորձում էր «Մավի Մարմարա» նավով օգնություն հասցնել Գազա, որը շրջափակված էր Իսրայելի կողմից, հանգեցրեց նրան, որ Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունները 5 տարով գրեթե դադարել էին… 2011 թ-ի մարտից Էրդողանը բավական ակտիվ ներգրավվեց նաև նախկին Օսմանյա կայսրության մաս կազմող Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ՝ փորձ կատարելով գրավել որքան հնարավոր է շատ տարածքներ, այդ թվում նաև Հալեպը, որն, ի դեպ, ավարտվեց անհաջողությամբ:

Եգիպտական «արաբական գարնան» ժամանակ Անկարան բացահայտ միջամտում էր Կահիրեի ներքին գործերին՝ պաշտպանելով ահաբեկչական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը և նրա առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ով 2012 թ-ի ամռանն ընտրվեց նաև Եգիպտոսի նախագահ… 2013 թ-ի հուլիսի 3-ին Մուրսիին իշխանությունից զրկելուց հետո, Էրդողանը քննադատեց Եգիպտոսի նոր իշխանություններին, որի պատճառով թուրք-եգիպտական հարաբերությունները բավական սառեցին, իսկ Կահիրեն էլ նախազգուշացրեց Անկարային, որ չփորձի միջամտել երկրի ներքին գործերին…

2016 թ-ի ապրիլի սկզբին հենց Անկարայի հովանավորությամբ ևս՝ Ադրբեջանը սանձազերծեց կարճատև պատերազմ Արցախում…
Քաթարի շուրջ ճգնաժամը, որը սկսվեց այս տարվա հունիսի 5-ին ևս՝ օգտագործվեց Անկարայի կողմից, է՛լ ավելի ուժեղացնելու իր դիքրերն արդեն Պարսից ծոցի տարածաշրջանում և Արաբական թերակղզում, որոնք նախկինում ևս եղել են Օսմանյան կայրության մաս… Սակայն այստեղ կենացները շատ թանկ են, որ տարածաշրջանի երկրները և կոնկրտետ Սաուդյան Արաբիան, որը փորձում է արաբական աշխարհի հեգեմոնի դերը ստանձնել և վերահսկել արաբական երկրների նավթային առևտուրը, թույլ տա, որ Անկարան ակտիվանա աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում՝ Քաթարում…

Սաուդացիները բավական երկար չէին արձագանքում Անկարայի նկրտումներին… Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի և վերջ… Էր Ռիադի համբերությունը սպառվում է… ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի բավական կոշտ արձագանքը կարելի է համարել որպես նախազգուշացում…

Իրականում, Թուրքիայի կողմից Քաթարում ռազմաբազա բացելու և այնտեղ 200-250 զինվորական տեղակայելը ավելի շատ քարոզչական, հոգեբականան և դիվանագիտական նշանակություն ունի… Ռազմավարական և անվտանգության առումով Քաթարը գրեթե ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից, որի քաթարյան Ալ-Ուդեիդ ռազմաբազայում ծառայում է 11 հազար զինվորական… Ինչպես նաև Քաթարի անվտանգության համար կարևոր է Թեհրանի դիրքորոշումը…

Պատահական չէ նաև այն, թե ինչո՞ւ Ալ-Մուալիմը այս հայտարարությունը արեց հենց հիմա… Հուլիսի 23-24 «խաղարարական» այցով Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Քաթար է մեկնելու Էրդողանը, որը ինչպես ներկայացնում են իշխանամետ թուրքական ԶԼՄ-ները՝ «գնում է բարիշացնելու արաբներին…»:

Դե ինչ… Էր Ռիադից արդեն հասկացրեցին Անկարային իր տեղը և դերը տարածաշրջանում… Այսինքն՝ Էրդողանը անելիք չունի այնտեղ…



Նման նյութեր