«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պաշտոնապես ներկայացվել է` որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:
Կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում 27-ամյա լեհ ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողների հարցերին: Նոր ակումբում դարպասապահը հանդես կգա 23 համարի մարզաշապիոկով.
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ճնշում չեմ զգում, ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին և ներկայացնեմ նրան ամենաբարձր մակարդակում: Թիմն ընտրելիս կասկած չեմ ունեցել: Ֆուտբոլում միշտ կատարելագործվելու տեղ կա:
Պատրաստ եմ ընդունել մարտահրավերներ, «Յուվենտուսը» կարիերայիս լավագույն ընտրությունն է: Ես 27 տարեկան եմ, ցանկանում եմ հաղթել, կարծում եմ` սրանք ճիշտ մտքեր են: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաջողակ լինել, և դա անելու լավագույն տարբերակը «Յուվենտուսում» խաղալն է: Սա այն թիմն է, որը հաղթել է ամեն ինչ, այդ իսկ պատճառով ես այստեղ եմ»,- ասել է Շչեսնին:
Նշենք ` «Յուվենտուսը» 4 տարվա պայմանագիր է կնքել Շչեսնիի հետ` տարեկան 3,1 մլն եվրո աշխատավարձով: Տրանսֆերի աժեքը կազմել է 12,2 մլն եվրո: