Վաղուց է հայտնի, որ արևելյան կանայք առեղծվածային ու խարիզմատիկ են։ Նրանք աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ու տարբերվող ոճով. Wnews.am-ը ներկայացրել է Արևելքի առաջին տիկնանց, նրանց ոճն ու ապրելակերպը։
Սորայա Իսգանդիյարի-Բախտիարի. Իրանի վերջին շահ Մոհամեդ Ռեզա Փեհլևու երկրորդ կինն ու Արևելքի նորաձևության իկոնաներից մեկը։
Նրան հաճախ անվանում էին «տխուր աչքերով արքայադուստր»։ Նրա հարսանեկան զգեստն ու դրան հաջորդող զգեստները Christian Dior նորաձևության տնից էին։
Նա դարձավ Իրանի ժողովրդի համար իսկական մայր, ինչպես նաև փառավորվեց իր անկրկնելի էլեգանտությամբ ու նրբագեղությամբ։ Նրա հիասքանչ կյանքն ավարտվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ երեխա չի կարող ունենալ։ Սորայի համար դժվար էր ամուսնուն կիսել մեկ ուրիշ կնոջ հետ, նա բաժանվեց և մեկնեց Եվրոպա, որտեղ էլ ապրեց իր մնացած կյանքը։
Մոզա բինտ Նասել ալ Միսնեդ.
Քաթարի Էմիրի երկրորդ կինը, «Ֆորբս»-ի տվյալներով ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Մոզա շեյխուհին Արևելքի ամենահայտնի առաջին տիկնանցից է, ինչպես նաև կրում է Մերձավոր Արևելքի ոճի իկոնայի տիտղոսը։ Նրա զգեստների ոճը բազմազան է, սակայն դրանց միավորում է մի դետալ. Մոզան գլուխը ծածկում է չալմայով, քանի որ իսկական մուսուլմանուհի է։ Նա աշխարհին ապացուցել է, որ արևելյան կինն էլ կարող է ինքնազարգացմամբ զբաղվել։ Մոզան ավարտել է Քաթարի Ազգային ինստիտուտը և ստացել սոցիոլոգի դիպլոմ։ Բացի այդ, Մոզան բազմազավակ մայր է. նա ունի երկու դուստր, հինգ որդի։
Ֆաթիմա Կուլսում Զահար. Սաուդյան Արաբիայի թագուհի
Քանի որ Սաուդյան Արաբիան Արևելքի ամենափակ պետություններից է, Ֆաթիմայի մասին որևէ տեղեկատվություն չկա բացի այն, որ Ֆաթիման թագուհի է 2012 թվականից։ Չնայած նրան, որ երկրի օրենքները շատ խիստ են, համացանցում և մամուլում հայտնվել են Ֆաթիմայի որոշ լուսանկարներ։ Դրանցից կարելի է եզրակացնել, որ նա շատ գրավիչ է, ունի յուրահատուկ ոճ։ Նրա կերպարներում գերակշռում են շատ զարդեր. որոնք հարմոնիկ են , իսկ դիմահարդարումն ընդգծում է նրա դեմքի առավելությունները։
Սաբիկա բինտ Իբրահիմ ալ Խալիֆա. Բահրեյնի արքայադուստր և Բահրեյնի թագավորի չորս կանանցից մեկը
Հետաքրքիրն այն է, որ Սաբիկան միևնույն ժամանակ իր ամուսնու զարմուհին է։ Նա ունի չորս երեխա, որոնցից մեկը թագաժառանգ արքայազն է։ Սաբիկան Բահրեյնի կանանց Բարձրագույն խորհրդի անդամ է, ինչպես նաև Երեխաների հասարակական կազմակերպության նախագահն ու Բահրեյնի կանանց կազմակերպության նախագահը։ Նա ամբողջությամբ թաքցնում է իր մարմինն ու մազերը։ Զգեստների գունային գաման բացառապես մուգ է, իր զգեստներում չենք նկատի անհատականություն, սակայն կարելի է ասել, որ հենց դա է նրան առանձնացնում Արևելքի մյուս հայտնի ներկայացուցիչներից։
Շեյխ Հայ բինտ Հուսեյն Ալ Մակտումը Հորդանանի արքայադուստրն է,
Հորդանանի թագավորի դուստրը և Դուբայի ղեկավարի երկրորդ կինը։ Նա իսկապես Արևելքի ամենավառ ու հիշվող կանանցից է։ Նա հաջող ավարտել է Օքսֆորդը, ակտիվ զբաղվում է բարեգործությամբ և ունի երկու զավակ։ Նրա կերպարներում միշտ կանացի շարմ ու հմայք կա, նա միշտ փորձում է էլեգանտ տեսք ունենալ։ Պետք է նշել, որ առօրյայում նա հասարակ ջինսեր, վերնաշապիկներ է կրում։ Երբեք չադրա չի կրել՝ չնայած, որ մուսուլմանական երկրի թագուհի է։
Ամբողջությամբ՝ wnews.am