Դեղագործական ագենտ՝ S1PR1 ագոնիստն ընդունակ է կանգնեցնելու աուտոիմունային բջիջներին, որոնք ավշային հյուսվածքներից տեղաշարժվել են կղզյակների շուրջ եղած թևեր, թույլ չտալով դրանց ներս թափանցել…
Սքրիփսի հետազոտական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացումը կասեցնելու միջոցը դեռևս նախադիաբետի փուլում, երբ մարդն առայժմ դիաբետիկ չէ, սակայն արդեն հայտնվում է ռիսկի խմբում:
1-ին տիպի շաքարային դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում T լիմֆոցիտները տեղաշարժվում են դեպի ենթաստամոքսային գեղձում հորմոնն արտադրող բջիջների կուտակումները, այսպես կոչված՝ Լանգերհանսի կղզյակներ, հարձակվում են ինսուլին արտադրող բետա բջիջների վրա, որն անհրաժեշտ է գլյուկոզայի մետաբոլիզմի վերահսկման համար, և դրանք ոչնչացնում՝ ընկալելով որպես ախտածին գոյացություններ: Բետա բջիջների 70-80 տոկոսի ոչնչացման հետևանքով հիվանդի մոտ սկսում է 1-ին տիպի դիաբետ զարգանալ, որի դեպքում նրան պետք է ամեն օր ինսուլին ներարկվի:
Չնայած փոխարինող ինսուլինաթերապիան օգնում է հիվանդի կյանքի պահպանմանը, սակայն չի փրկում այնպիսի բարդություններից, ինչպիսին են սրտային պաթոլոգիաները, կաթվածը, երիկամների հիվանդությունները և վնասվածք ստանալիս հյուսվածքների մեռուկացումը: Այսպիսով՝ դիաբետը կասեցնելու միակ գործուն միջոցը կարող է լինել Լանգերհանսի կղզյակների պաշտպանությունը T լիմֆոցիտների ներթափացումից և բետա բջիջների պահպանումը կործանումից:
Փորձերի շարքի արդյունքում գիտնականները հայտնաբերել են դեղագործական ագենտ՝ S1PR1 ագոնիստը, որն ընդունակ է եղել կանգնեցնելու աուտոիմունային բջիջներին, որոնք ավշային հյուսվածքներից տեղաշարժվել են կղզյակների շուրջ եղած թևեր, թույլ չտալով դրանց ներս թափանցել: Դրանից բացի, S1PR1 ագոնիստը կարգավորում է հատուկ մոլեկուլների արտադրումը, որոնք ներգործում են T բջիջների վրա՝ առաջացնելով, այսպես կոչված, T լիմֆոցիտների հյուծում, որը դրանց վերջնականապես զրկում է բետա բջիջները ոչնչացնելու ունակությունից:
Նախկինում տրանսգենային մկների վրա անցկացված փորձերով, որոնց ախտահարել էին 1-ին տիպի դիաբետով, գիտնականներն ազդանշան են հայտնաբերել, որը T բջիջներին թույլ է տալիս թափանցել Լանգերհանսի կղզյակներ: Այս ազդանշանն արտադրում է իմունային ինտերֆերոն-ալֆա-1 (А) մոլեկուլը: S1PR1 ագոնիստը պարզապես արգելափակել է ինտերֆերոնի արտադրումը, ինչը նշանակում է, որ T լիմֆոցիտները բետա բջիջների ոչնչացման ազդանշան չեն ստացել:
Այսպիսով՝ գիտնականներին հաջողվել է ապացուցել թերապևտիկ մեթոդների օգտագործմամբ ինսուլին արտադրող բջիջների ոչնչացման կանխման սկզբունքային հնարավորությունը նախադիաբետի փուլում, որի սկսվելը հնարավոր է պարզել մարկերային սպիտակուցների օգնությամբ: Սա նշանակում է, որ դիաբետի վտանգի ժամանակին հայտնաբերումը այժմ կարող է ոչ միայն մեղմել հիվանդության ընթացքը, այլև կասեցնել զարգացման պրոցեսը: