
Լոնդոնի «Չելսին» հաղորդել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի մասին:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 80 միլիոն եվրո: Առաջիկա օրերին իսպանացին Լոս Անջելեսից կվերադառնա Եվրոպա գործարքն ավարտին հասցնելու համար:
Այսպիսով, Մորատան կդառնա պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Ֆերնանդո Տորեսից, ում համար 2011 թվականին «Չելսին» «Լիվերպուլին» վճարել էր 58 միլիոն եվրո: