Բյուրականի աստղադիտարանը կարող է դառնալ տուրիզմում նոր ուղղության՝ գիտական տուրիզմի կարևորագույն հանգույցներից մեկը, և այս նպատակով այստեղ նախատեսվում է հատուկ Այցելությունների կենտրոն ստեղծել: Նման Կենտրոնի ստեղծման նախագիծը այսօր՝ հուլիսի 19-ին, ներկայացվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որն այցելել էր աստղադիտարան:
Լրագրողների հետ զրույցում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հայտնեց, որ գիտական տուրիզմը կարող է ներառել այցելություններ ինչպես ժամանակակից գիտական կենտրոններ, այնպես էլ միջնադարյան համալսարաններ և հնագույն աստղադիտարաններ, իսկ Բյուրականի աստղադիտարանը դիտարկվում է որպես Արագածի հարավային լանջին կարևորագույն հանգույց: «Հայաստանում նման կենտրոններ այցելությունը կարգավորված չէ, պատահում է, որ դրանք ընդգրկվում են տուրիստական երթուղիների մեջ, սակայն հատուկ ծրագրեր չկան, չկան նաև այս թեմայով հետազոտություններ, մինչդեռ այս առումով Հայաստանը ահռելի հարստություն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի հիմնական արժեքը դա նվաճումների պատմությունը չէ, որոնք չեն եղել, այլ մեր պատմամշակութային ժառանգությունը:
Ամբողջությամբ՝ news.am