1. Իդեալին հավատալու զգացումը
Աշխարհում ոչինչ իդեալական չէ: Դա անհնար է: Ամեն ինչ կարելի է ավելի լավ անել: Առանց անհասանելի ուղենշի բացակայության չկա կատարելության ձգտում: Այլապես՝ դեգրադացիա:
2. Զգացում, որ դու ինչ-որ մեկին ինչ-որ բան ես պարտք
Դու ի ծնե ոչ մեկին ոչինչ պարտք չես: Բացառությամբ ինքդ քեզ: Դա փաստ է: Այն հնարավոր չէ վիճարկել:
3. Կարևորության զգացում
Դու կարևոր չես: Կարևորն այն է, թե ինչով կարող ես օգտակար լինել ուրիշներին: Եվ հակառակը:
4. Միայնության զգացում
Այդ զգացումը անարդյունավետ է, հետևաբար՝ ծուլություն է: Ծուլությունը՝ ցանկության բացակայություն է: Առանց ցանկության հնարավոր է լինել միայն միայնակ: Դա պարադոքսալ զգացում է:
5. Սպասումի զգացում
Մի սպասիր ոչ մեկին և ոչինչ, եթե դա արդեն տեղի չի ունեցել: Փնտրիր նոր ճանապարհներ, նոր հնարավորություններ: Ունեցիր այլ պլան: Սպասելը՝ ծույլերի շնորհն է:
6. Զգացում, որ ինչ-որ մեկը քեզ ինչ-որ բան է պարտք
Ոչ ոք քեզ ոչինչ պարտք չէ: Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ դու էլ ես ինչ-որ մեկին պարտք: Բայց չէ՞ որ դու ոչ մեկին ոչինչ պարտք չես:
7. Հուսահատության զգացում
Մոռացիր: Միայն էյֆորիա: Միայն հաճույք: Արա այն, ինչ ինքդ ես ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում են ուրիշները, որ դու անես: Գոյություն չունի երկու միանման կյանքի փորձ: Փորձը միշտ ունիկալ է:
8. Վախի զգացում
Վախ և ինքնապաշտպանություն, ինքնապահպանում՝ բոլորովին տարբեր բաներ են: Քանի դու վախենում ես՝ դու մատնված ես անգործության: Անգործությունը՝ ծուլություն է: Ծուլությունը՝ միայնություն է: Շարունակությունը դու գիտես:
9. Զգացում, որ ինչ-որ մեկը ճիշտ է
Քանի դեռ ապացուցված չէ՝ ամեն ինչ սուտ է:
10. Անընդունակության զգացում
Մարդը սվորող է: Ամեն ինչ և միշտ: Եթե դա այդպես չէ՝ կնշանակի նա մարդ չէ:
11. Զգացում, որ կյանքը իզուր է անցնում
Ազատվի՛ր:
12. Պատասխանատվության զգացում
Դա չպետք է զգացում լինի, դա պետք է փաստ լինի:
13. Վիրավորվածության զգացում
Մի նեղացիր: Դա ընդամենը մարդիկ են: Նրանց աշխատանքն է՝ անհարմար կացության մեջ դնել քեզ:
14. Ամոթի զգացում
Եթե դու ամեն ինչ ճիշտ ես արել, դու չպետք է ամաչես: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան ճիշտ չի արել՝ մի նեղացիր:
15. Սիրո զգացում
Կարողացիր մոռանալ դրա մասին, թեկուզ երբեմն: Այն շեղում է քեզ իրոք կարևորից: Այս աշխարհում իդեալ չկա, հիշո՞ւմ ես:
16. Ընտրության բացակայության զգացում
Ընտրություն չկա: Եթե դա այդպես է՝ մի ընտրիր:
17. խուճապի զգացում
Հիշի՛ր, մենք բոլորս էլ այսպես, թե այնպես մի օր մահանալու ենք: Իսկ քանի ողջ ես՝ ազատվիր բոլոր ավելորդ բաներից:
Ավելի մանրամասն՝ mediamag.am