Լուսանկարիչ Գերման Ավագյանը Facebook-յան իր էջում հրապարակել է Ուինսթոն Չերչիլի լուսանկարը, որի հեղինակը հայազգի Յուսուֆ Քարշն է, ում մասին Չերչիլն ասել է. «Լավ կադրի համար, Դուք կարող եք ստիպել անգամ մռնչացող առյուծին զգաստ կանգնել»:
«33-ամյա Յուսուֆ Քարշը այս լուսանկարի համար ստացավ 100 դոլար աշխատավարձ և պորտրետային լուսանկարչի հանճարի անմար տիտղոսը»,- գրել է Գերման Ավագյանը: