Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կին Փրիսցիլա Չանը 10 տարվա ընթացքում բժշկության զարգացման մեջ կներդնեն 3 միլիարդ դոլար, հայտնում է CNN-ը:
600 միլիոն դոլարի առաջին ներդրումը կստանա Biohub հետազոտական կենտրոնը, որը համագործակցում է առաջատար համալսարանների գիտնականների և հետազոտողների հետ: Biohub-ը կկենտրոնանա նոր գործիքների պատրաստման վրա` հիվանդությունները հասկանալու և բուժելու համար:
Չանը պատմել է, որ իրենց առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի սովորեն կանխել կամ բուժել բոլոր հիվանդությունները մեր երեխաների կյանքի ընթացքում կամ գոնե մինչև այս դարի վերջ: