Շվեդիայում ուսուցչուհին ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրան պարտադրել են իր բոլոր գործընկերներին ողջունել ձեռքի սեղմումով, հայտնում է The Local-ը:
Ֆարդոուս Էլ Սական աշխատել է Հելսինկբորգում 2016 թվականի օգոստոսից: 20-ամյա մուսուլմանուհին կրոնական նկատառումներից ելնելով հրաժարվել է աշխատավայրում տղամարդկանց ձեռքերը սեղմելուց: Դրա փոխարեն նա ձեռքը դրել է կրծքին և խոնարհվել է:
Երբ դպրոցի տղամարդ աշխատակիցներից մեկը նկատել է, որ նա չի սեղմել իր ձեռքը, դա համարել է իր նկատմամբ խտրականություն և բողոքել է:
Դրանից հետո Էլ Սական ազատվել է աշխատանքից և դիմել է հավասարության հարցերով մարդու իրավունքների պաշտպանին: