Երեկ տեղի է ունեցել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը որոշ ժամանակ առաջ հետաձգվել էր: Անժելա Խաչատրյանն ամուսնացել է «Էլադե» մուշտակների խանութի սեփականատիրոջ որդու հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: Երեկոն վարել են Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը:
Ամբողջությամբ՝ hraparak.am